ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկիչների հարձակումները կազմակերպության պետությունների օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա: Այս մասին հայտնել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Նրա խոսքով, կանխվել են մի շարք ահաբեկչական հարձակումներ Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում: Որտեղ և երբ են կանխվել այդ սպառնալիքները չի հստակցեվում: Ինչպես եւ երբ են կանխվել այդ գործողությունները չի հաստակեցվում: Նա նաեւ հայտնել է, որ ԱՊՀ պետությունների անվտանգության ծառայությունները փակել են ահաբեկիչների տեղափոխման 11 խողովակներ, որոնք ցանկացել են մասնակցել Սիրիայում ահաբեկիչների շարքերում ռազմական գործողություններին: Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում ահաբեկիչներից, որոնք ձգտում են այդ ռեգիոններն օգտագործել հետագա էքսպանսիայի համար, վտանգ կա նաեւ ԱՊՀ-ի համար: