26.11.2024
ԱՄՆ-ում հայերն ու հույները հանդես են գալիս Թուրքիային կործանիչներ վաճառելու դեմ
prev Նախորդ նորություն

Լյուկ Կոփի. Վրաստանի` ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում պետք է կիրառել կրեատիվ մոտեցում

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից տասը տարի անց եկել է գործուն քայլեր անելու ժամանակը: Այս մասին Heritage Foundation-ի քաղաքական տեսուչ Լյուկ Կոփը հայտարարել է առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ:

Ինչպես նշել է փորձագետը, վերջին 10 տարում լսում է խոսակցություններ այն մասին, թե ինչպես պետք է Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, այժմ եկել է ավելի գործուն քայլեր անելու ժամանակը:

Ինչ վերաբերում է Heritage Foundation-ի հրապարակմանը, որտեղ նշված է, որ Վրաստանի պաշտոնական անձինք ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար Աբխազիայի և Ցխինվալի կապակցությամբ չեն բացառում զիջումները, Լյուկ Կոփին հայտարարել է.

«Չեմ կարող ասել, որ Վրաստանի կառավարությունում որևէ մեկը ակտիվ քննարկում է այս հարցը, սակայն կարող եմ ասել, որ Վրաստան եմ այցելել բազմաթիվ անգամ, հանդիպել եմ կառավարության տարբեր անդամների հետ և անձամբ լսել եմ այս մասին տարբեր քաղաքական գործիչներից: Սա շատ իրական որոշում է Վրաստանի համար, որ անդամագրվի ՆԱՏՕ-ին: Ցանկանում եմ ընդգծել, որ սա իմ անձնական առաջարկությունն է: Ես չեմ առաջարկում, որ Վրաստանը հրաժարվի իր տարածքային ամբողջականության վերականգնումից: ՈՒղղակի ասում եմ, որ եթե Վրաստանը ունի ուժ չկիրառելու պայման, այսպիսով ինչ հարկավոր է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի ապահովումը բռնազավթված տարածաշրջանների համար: Ինձ համար դա արհեստականորեն ստեղծված պատնեշ է»,- ասել է Heritage Foundation-ի քաղաքական տեսուչը:

Լյուկ Կոփի խոսքերով, աշխարհում կան երկրներ, որոնք ղեկավարվում են նշված մոդելով: Նա որպես օրինակ բերել է Ֆոլքլենդի և Գուամի կղզիները:

Փորձագետի խոսքերով Վրաստանի պարագայում իրավիճակը բարդացնում է այն, որ գործը վերաբերում է Ռուսաստանին, սակայն գտնում է, որ Բուխարեստի գագաթնաժողովից 10 տարի անց, եկել է գործուն քայլեր անելու ժամանակը: