Վերջին 20 տարում իրանցի գործարարներն Ադրբեջանում երկու միլիարդ դոլար են ներդրել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։Նա նշել է, որ այս պահին Ադրբեջանում բնակվում է 10,000 Իրանի քաղաքացիներ, որոնք զբաղվում են առևտրով ու ներդրումներով։ Ըստ նրա, Ադրբեջանում գործում է 450 իրանական ընկերություններ։Դեսպանը հավելել է, որ իրանցի ուսանողների թիվն Ադրբեջանում հասնում է 2500-ի։