14.11.2025
Մի օր կվերադառնամ ձեզ մոտ եւ կասեմ, որ մենք կարգավորել ենք ԼՂ հակամարտությունը․ Մակրոն
31.01.2018
Մի օր կվերադառնամ ձեզ մոտ եւ կասեմ, որ մենք կարգավորել ենք ԼՂ հակամարտությունը․ Մակրոն

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին իր ելույթում: Նա նշել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով: «Հուսամ, որ մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ, որ մենք կարգավորել ենք այդ հակամարտությունը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը: Ամենամյա ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը: Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը: Ավելի վաղ Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդպման արդյունքով Մարկոնը հայտարարել էր, որ ԼՂ հակամարատությունը սառեցված չէ, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ։ Նա պնդել էր, որ հակամարտության կարգավորումը կողմից պահանջում է գնալ համարձակ փոխզիջման։