14.11.2025
Ադրբեջանի հետ «Պոլոնեզի» գործարքը չի կայացել, քանի որ Հայաստանը դեմ էր
05.02.2018
Ադրբեջանի հետ «Պոլոնեզի» գործարքը չի կայացել, քանի որ Հայաստանը դեմ էր

Ադրբեջանի հետ «Պոլոնեզի» գործարքը չի կայացել Հայաստանի պատճառով: Այս մասին Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին «Պոլոնեզներ» վաճառել: Սակայն դրան դեմ էր ՀԱՊԿ մեր գործընկեր Հայաստանը: Գործարքը չի կայացել: Հավանաբար «Պոլոնեզի» առաջին գնորդը կդառնա Ղազախստանը»,- ասել է նա:«Ադրբեջանը խոշոր հաճախորդներից մեկն է, որին վաճառում ենք ՀՕՊ համակարգեր, մասնավորապես արդիականացված զենիթահրթիռային «Բուկ-ՄԲ» համակարգեր: Հոկտեմբերին այնտեղ փորձարկումներ են կատարվել, եւ ադրբեջանցիները գոհ են մնացել, կա համագործակցությունն ընդլայնելու հեռանկար: Մենք նրանց համար արդիականացնում ենք նաեւ Սու-27 եւ Սու-25 կործանիչները: Մենք ՀԱՊԿ երկրներին շատ զենք ենք վաճառում, մեր հաճախորդների թվում են Ղրղզստանը, Տաջիկստանը: Հնարավոր է, որ շուտով սկսենք ոչ թռիչքային զենք վաճառել Հայաստանին»,- իր ենթադրությունն է հայտնել Ալեսինը: