14.11.2025
Զախարովա. ՌԴ–ն ունի ինտեգրացիոն ամբիցիոզ օրակարգ
01.02.2018
Զախարովա. ՌԴ–ն ունի ինտեգրացիոն ամբիցիոզ օրակարգ

Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացն ակտիվորեն զարգանում է։ ԵԱՏՄ-ն երեք տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել և դարձել է անդամ–պետությունների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի տնտեսական զարգացնման որոշիչ գործոններից մեկը։ Այդ մասին հայտարարելէ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ըստ նրա, ԵԱՏՄ–ի տարածքում գործում է ապրանքների միասնական շուկան, իսկ հունվարի մեկից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ–ի Մաքսային օրենսգիրքը։Զախարովան նշել է, որ այս տարվանից ՌԴ–ն ստանձնել է ԵԱՏՄ–ի կառույցներում նախագահությունը։ ՌԴ–ն ունի ինտեգրացիոն ամբիցիոզ օրակարգ։ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ 2016 թվականից գործում է ազատ առևտրի գոտին Վիետնամի հետ, ինչպես նաև Մոսկվան հույս ունի դրականորեն ավարտել բանակցությունները Սինգապուրի, Իրանի, Հնդկաստանի, Իսրայելի, Եգիպտոսի ու Սերբիայի հետ`ազատ գոտիների ստեղծման հարցում։