ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կժամանեն փետրվարի 7-ին: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն: Նշվում է, որ Երևանում համանախագահները հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: Օրակարգում ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Արբեջանում Մինսկի խմբի անդամները կլինեն փետրվարի 3-ին: Երևանում հանդիպումներն ավարտելուց հետո համանախագահները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ: Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Միջնորդներն այնուհետեւ հայտարարել էին, որ այցելում են տարածաշրջան հակամարտող կողմերի դիրքորոշումները կոնկրետ հարցերի շուրջ ճշտելու համար: