Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտ քաղաքի տեղի բնակչությանը: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Մեկ օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերել տեղի 42 բնակիչների, այդ թվում՝ 7 երեխաների: Խորհրդատվություն, զննում և որակյալ բժշկական օգնություն ցուցաբերվել են որակյալ թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից տեղակայված շարժական հիվանդանոցում: Ընդամենը ռուս զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի 368 բնակիչների օգնություն են ցուցաբերել, որոնց թվում 41 երեխա կա։ Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաեւ սիրտ-անոթային եւ էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման, ատամնաբուժական օգնության տրամադրման հետ: Բժշկական ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ: Ավելի վաղ բժշկական ստորաբաժանումներն Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երեւան և մեկօրյա 300-կիլոմետրանոց անցում կատարել տեխնիկայի՝ Երեւանից Ստեփանակերտ շարասյան կազմում: Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը և հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։