3.05.2025
Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ ունենան. Սալոմե Զուրաբիշվիլի
22.06.2021
Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ ունենան. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Agenzia Nova Srl»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Հայաստան-Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ «Ես Հռոմի պապի հետ խոսեցի նաև տարածաշրջանում մեկ այլ հակամարտության` Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը շարունակեց իր ավանդույթները և կարողացավ միջնորդի դեր կատարել երկու երկրների միջև: Հուսով ենք, որ ներկայիս իրավիճակն էլ ավելի կբարելավվի, հատկապես ՀՀ արտահերթ ընտրություններից հետո: 2020 թվականի աշնանը, հակամարտության հենց սկզբից, Վրաստանը երկու երկրների իշխանություններին առաջարկեց այցելել Թբիլիսի և կողմերի միջև երկխոսության ֆորում անցկացնել, և մենք հուսով ենք, որ հետագայում ևս դրական դեր կխաղանք: Կարևոր է, այդ թվում նաև Վրաստանի համար, որ երկու երկրները լավ հարաբերություններ ունենան: Եթե ​​այս հակամարտությունը սրվեր, դա ևս մեկ ողբերգություն կլիներ: Մենք ցանկանում ենք ստեղծել երկխոսության և կայունության հարթակ: Սա Վրաստանին բնորոշ առանձնահատկությունն է, որը նպաստում է կրոնական դավանանքների և էթնիկական խմբերի գոյակցությանը: Վրաստանը գոյատևելու և զարգանալու այլ տարբերակ չունի», – ասել է Զուրաբիշվիլին: