14.08.2025
Արցախի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ
07.10.2021
Արցախի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը 2020 թ. աշնանը ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման, մեր բնակչության անվտանգության ապահովման և տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Անգնահատելի է անձամբ Ձեր և Ռուսաստանի Դաշնության կառավարության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և առանձին ձևաչափերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում: Լիահույս ենք, որ մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա: Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»: