Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում Ադրբեջանի ԶՈՒ կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Ինչպես հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: