Ղրղզստանը բացել է սահմաններն օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար։ Ինչպես հաղորդում է «Ակչաբար»-ը՝ վկայակոչելով Հանրապետական շտաբի մամուլի ծառայությանը, ցանկում ընդգրկված են այն երկրները, որտեղ նկատվում է COVID-19-ի նվազում: Այն պետությունների թվում, որոնց քաղաքացիներն արդեն կարող են մեկնել Ղրղզստան ՝ Ռուսաստանն է, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքմենստանը, ինչպես նաեւ Բելգիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իտալիան եւ այլն: