Թուրքիայի խորհրդարանի հայ պատագամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել Արցախում Ադրբեջանի սանձասերծած պատերազմին Թուրքիայի հայտարարությունների հետ կապված։ Կարո Փայլանը Twıtter-ի իր էջում գրել է. Արցախում հայ կական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ մեծ բախումներ են։ Թուրքիան պետք է հրաժարվի այդ պատերազմում «կրակի վրա բենզին լցնող» կողմ լինելուց։ Այս պատերազմում հաղթող չի լինի, կորցնելու են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները։ Թուրքիայի ԱԳՆ, զինադադարի հաստատման համար պատասխանատվություն վերցրեք»։ VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։ Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանում երկու մարդ է զոհվել՝ կին և երեխա: Տուժածներ կան նաեւ այլ շրջաններում, տվյալները ճշտվում են: Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: