Մոտ ժամանակներս Ադրբեջանի հետ սահմանակից Իրանի Արդեբիլ նահանգի Փարսաբադ շրջանում կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Արդեբիլ նահանգի նահանգապետ Աքբար Բեհնամջուին։ Նրա խոսքով՝ Թեհրանում ադրբեջանա-իրանական տնտեսական, առեւտրական եւ հումանիտար համագործակցության միջպետական հանձնաժողովի 14-րդ նիստում ստորագրվել է երկաթուղային տերմինալի շինարարության մասին պայմանագիր: Նա հավելել է, որ մշակվել է Արդեբիլ-Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կիլոմետրի քարտեզը և համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել: «Կթարմացվի ադրբեջանական երկաթուղու 10 կմ երկարությամբ հատվածը և կկառուցվի 5 կմ երկարությամբ նոր երկաթուղային գիծ»,-ասել է Նա: