15.10.2024
Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժություններն են անցկացնելու
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Պետդեպը Հայաստանի 2018-ի ընտրություններն օրինակելի է անվանել Վրաստանի համար

Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն պահանջել նույնքան թափանցիկ ընտրություններ, որքան 2018 թվականին Հայաստանում անցկացված ընտրություններն են։ Այս մասին «Ամերիկայի Ձայնի» Թբիլիսյան բյուրոյին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական եւ եվրասիական հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։


Խոսելով վերջին ընտրական բարեփոխումների մասին՝ նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները լիովին չեն կատարել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) «հստակ հանձնարարականները»:


«Հայաստանը, մի երկիր է, որը վերջին 25 տարիների ընթացքում արդար ընտրություններ չի ունեցել, 2018-ին հետխորհրդային տարածքում լավագույն ընտրություններ է անցկացրել։ Եթե Հայաստանը կարող է դա անել հիմա, ապա Վրաստանը կարող էր դա անել վերջին 15 տարիներին։ Ես կարծում եմ, որ Վրաստանի քաղաքացիները կարող են հարցնել մարդկանց, որոնք իրականացնում են ընտրությունները, մարդկանց, որոնց նրանք ընտրել են, թե ինչու մենք չենք կարողանում այնպիսի ընտրություններ անցկացնել, թե ինչպես դա անցկացրել է Հայաստանը։ Եթե դա այդպես չէ, ժողովուրդն իրավունք ունի հարցեր ուղղել այն մասին, թե արդյոք կառավարության մտադրությունն է եղել ամենաթափանցիկ եւ արդար գործընթաց չանցկացնել», - հայտարարել է Քենթը։


Ընդ որում, նա ընդգծել է, որ 2003 թվականից Վրաստանը տարածաշրջանում առաջատար է եղել՝ ցուցադրելով բոլորին, «ինչին կարող է հասնել երկիրը, եթե նա իրոք ցանկանա համակարգային բարեփոխումներ իրականացնել»: Քենթը նաեւ հիշեցրել է գլոբալ անվտանգության ապահովման գործում Վրաստանի կարեւոր ներդրման մասին:


Միաժամանակ ամերիկացի դիվանագետն ասում է, որ դա բավարար չէ ԵՄ–ին եւ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության համար: Արդեն հիմա Վրաստանը պետք է գործի որպես այդ ինստիտուտների անդամ, իսկ քաղաքական առաջնորդները քայլեր ձեռնարկեն, որոնք կապացուցեն նրանց հավատարմությունը ժողովրդավարական նորմերին:

ԵԱՏՄ երկրները համարժեք արձագանքում են կորոնավիրուսի պանդեմիայի մարտահրավերներին. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ