Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաեւ երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ Լավրովը Մոսկվայում հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։