8.07.2025
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում վնասազերծել են մոտ 24 հազար պայթուցիկ նյութեր
02.02.2021
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում վնասազերծել են մոտ 24 հազար պայթուցիկ նյութեր

Ռուսաստանի խաղաղապահների կողմից բնակավայրերի ականազերծման եւ ծայրամասերի մաքրման ընթացքում կիրառվում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ եւ պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակային պայմաններում: Ինչպես հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից, 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 բնակարանաշինություն, այդ թվում 27 սոցիալապես նշանակալի օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 24 հազար պայթյունավտանգ առարկա: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: