7.12.2024
Ալիևը ԼՂ-ի համար գումար է առաջարկել, բայց ՀՀ նախկին իշխանությունը հրաժարվել է. Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց Արցախում գրանցված ու բնակվող քաղաքացիներին

Կառավարության այսօրվա որոշմամբ պահուստային ֆոնդից ավելի քան 7,5 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի կառավարությանը՝ Արցախում գրանցված ու բնակվող քաղաքացիներին, նաև կենսաթոշակառուներին աջակցություն տրամադրելու համար։ Համապատասխան որումն այսօր՝ ապրիլի 15-ին, ընդունեց կառավարությունը։


Ծրագրից կկարողանան օգտվել Արցախում գրանցված ու բնակվող, նաև հաշմանդամություն ունեցող ու կենսաթոշակատու 101 442 քաղաքացիներ։ Յուրաքանչյուր քաղաքացու կհատկացվի 68 000 դրամ։


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ նպատակը լինելու է Արցախի քաղաքացիներին աջակցության չորսամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելը։


Նրա խոսքով, կառավարության որոշման համաձայն՝ 2021 մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս արցախցի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է 68 հազար դրամ աջակցություն, բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց։ «Մինչ այժմ Արցախին ընդհանուր տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ։ Կառավարության հաստատված ծրագրերով ևս մոտ 22 մլրդ-ի որոշում ունենք, որից մեկն այս հատկացումն է։ Այսինքն՝ ընդհանուր տրամադրված և կառավարության որոշումներով հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ»,- ասաց նախարարը։


Այս աջակցության ծրագրով, ըստ նրա, նախորդ ամիս 101 հազար արցախցի ստացել է աջակցություն։


Ըստ նախարարի՝ քաղաքացիների մի խումբ կա, ովքեր բազայում փաստաթղթերի խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել աջակցության ծրագրերից։ «Մենք այդ մասով առաջիկայում կարգավորում կանենք, որ այդ մի քանի հարյուր քաղաքացիները նույնպես դառնան ծրագրի շահառու»,- հավելեց նա։