9.11.2025
Մարտակերտի զորամասերից մեկի մոտ հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք. Արցախ
02.03.2021
Մարտակերտի զորամասերից մեկի մոտ հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք. Արցախ

Մարտի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Արցախի հարավային թեւում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել: Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը: Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կհայտնենք առավոտյան: Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն»,– ասված է հաղորդագրության մեջ: