24.11.2024
Սահմանադրական դատարանի դիրքորոշումը խնդրահարույց է. Գլխավոր դատախազություն
prev Նախորդ նորություն

Մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են շաբաթվա ընթացքում:


Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք:


Աշխատանքներն այս ուղղությամբ արդյունք չեն տվել: Սակայն ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Այսպիսով, զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն: