24.11.2024
Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ. Երևանի քաղաքապետարան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 66 նոր դեպք, 18 մահ մեկ օրում

Հայաստանում դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 66 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 604 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 451 381 վերջին մեկ օրում` 3 619 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7 476 պացիենտ: Մեկ օրում նվազել է 390-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 325 832 անձ` վերջին մեկ օրում 438 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 7 819 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1 477 է: