10.06.2023
Քննարկվել են դատական համակարգի բարեփոխումների գործընթացում ԲԴԽ-ի լիազորությունները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ. զեկույց

ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Թուրքիան մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայրը թեժացնելու մեջ, գրում է ermenihaber-ը:


Ընդգծվել է, որ թուրքական կառավարությունը հանդուրժում է ատելության խոսքն ու բռնության ակտերը երկրի և՛ մուսուլման և՛ ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Նշվել է, որ հատկապես Թուրքիայի հայ համայնքին ահաբեկելու նոր ձևեր են ի հայտ եկել:


Ըստ զեկույցի՝ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ։ Շեշտվել է, որ 2013 թականից ի վեր Թուրքիայում կառավարությունը խոչընդոտել է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների կառավարման խորհուրդների անդամների ընտրությունը։


Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ Թուրքիայում ծավալված հակահայկական գործողություններն ու բողոքներն ավելի են սրել ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում։


 

ՌԴ խաղաղապահները Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո