20.04.2025
Լավրովը և Բլինքենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը
prev Նախորդ նորություն

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Անդրկովկասի իրադրության հետագա կայունացումը

Դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:


Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները "ստուգել են ժամերը" երկկողմ առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը, ներառյալ Անդրկովկասում իրադրության հետագա կայունացումը:


Քննարկվել է Բոսնիական կարգավորմանն աջակցելու նպատակով համատեղ քայլերի հնարավորությունը։ Մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի՝ Սիրիայի, Լիբիայի, Ուկրաինայի վերաբերյալ։

Հայաստանը հայտարարել է Արցախի դեմ Ադրբեջանի կիրառած քիմիական զենքի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար