21.04.2025
«Սասնա ծռեր» խմբի անդամները պատրաստ են պատանդներին փոխանակել Վլադիմիր Գասպարյանի հետ
prev Նախորդ նորություն

Խորենացիում բախումների հետևանքով բուժհաստատություններ է դիմել 51 անձ

Հուլիսի 21-ի գիշերը, ժամը 02:30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքով, բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, ժամը 04-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրեց Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ հավաքը անօրինական է և կոչ արեց նրանց լքել տարածքը։ Երկրորդ անգամ նույն կոչը հնչեցնելուց հետո , որին ցուցարարները կրկին չենթարկվեցին, ոստիկանական պատնեշի ետևից դուրս գալով՝ իրավապահները սկսեցին բերման ենթարկել նրանց` ազատելով փողոցը: Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չմնացին։
Հակառակորդը շարունակում է ակտիվություն ցուցաբերել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան