25.11.2024
Օր չորորդ. «Սասնա Ծռեր» խմբավորումը շարունակում է պահել ՊՊԾ գնդի տարածքը
prev Նախորդ նորություն

«Սասնա ծռեր» խմբի անդամները պատրաստ են պատանդներին փոխանակել Վլադիմիր Գասպարյանի հետ

Նախօրեին ԱԱԾ-ից «Սասնա ծռեր» խմբի անդամներին առաջարկել են պատանդներից մեկին ազատ արձակել գնդապետի հոգեհանգստի կապակցությամբ: Սակայն խմբի անդամները պատասխանել են, որ 4-ին էլ բաց կթողնեն, եթե փոխարենը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնվի որպես պատանդ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Պավլիկ Մանուկյանը թերթին ասել է նաև, որ իրենք պատանդներին «երբեք պատանդի կարգավիճակով չենք պահել, և սնունդով, և ջրով ապահովել են, ոչ մի վայրկյան նրանց հանգիստը չի խաթարվում»: Սակայն հեռախոսը չեն փոխանցել պատանդ պահվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին կամ փոխոստիկանապետին:

Նշենք, որ արդեն չորորդ առավոտն է, ինչ Խորենացի փողոցի ՊՊԾ գնդի տարածքը փակ է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամները շարունակում են գրաված պահել ՊՊԾ գունդը, որտեղ պահվում են նաև պատանդներ: