21.01.2025
Աղքատ մարդկանց թիվն աճում է. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը:


ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:


Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Քննարկվել են այս տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:


 

Խմելու ջուրը թանկացավ, հունվարից կվճարենք 200,47 դրամ. ՀԾԿՀ
Հաջորդ նորություն next