28.11.2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զորքերը նահանջել են Իշխանասարից․ շրջանի գյուղապետ

Ադրբեջանական զորքերը դուրս են բերվել Սյունիքի Իշխանասար համայնքի վարչական տարածքից։ Sputnik Արմենիա-ին հայտնել է գյուղապետ Մարատ Պետրոսյանը:


«Այնտեղ, որտեղ եղել են բախումներ, նրանք այլեւս չկան», - հայտարարել է Պետրոսյանը:


Ընդ որում, նա չգիտի, թե որքան հեռու են ադրբեջանցի զինվորները հեռացել։ Նրան նաև հայտնի չէ, թե արդյոք հայկական զինված ուժերը զբաղեցրե են լքված դիրքերը։


Գյուղապետը, մասնավորապես, հաստատել է, որ ադրբեջանցիները լքել են Իշխանասար լեռան մի մասը, որով նրանք ճանապարհ են հարթել: Գյուղի բնակիչները Sputnik Արմենիային հայտնել են, որ ադրբեջանցիները հեռացել են ու դրա մասին հայտնի է դարձել նախօրեին։


ՀՀ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։