24.11.2024
Հայաստանը 13,5 միլիարդ դրամի անտոկոս վարկ ու դրամաշնորհ կտրամադրի Արցախին
prev Նախորդ նորություն

«Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ դարպասներ» վավերագրական ֆիլմը կցուցադրվի Իրանի առաջին ալիքով

«Հայաստանը որպես ԵԱՏՄ դարպասներ» վավերագրական ֆիլմը կցուցադրվի Իրանի առաջին ալիքով: Այս մասին հայտնում է Parstoday-ը։


Հաղորդման ընթացքում կներկայացվեն երկու երկրների մշակութային ընդհանրություններն ու հարևանությունը։ Ներկայացվելու է նաև Հայաստանի բնակիչների կարծիքը Իրանի և իրանցիների մասին։


Նշվում է, որ հաղորդումների ընթացքում կներկայացվեն նաեւ փորձագետների եւ դիվանագետների դիտարկումները երկու երկրների տնտեսական համագործակցության և Հայաստանի տարածքով իրանական ապրանքների արտահանման մասին:


Առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել նոյեմբերի 23-ին։