26.11.2024
Ո՞վ կրակելու հրաման չի տվել, կամ ո՞վ է հրաման տվել չկրակել. ընդդիմադիրը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ գըործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված հրադադարը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը:


«Զրուցեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը, որը հաստատվեց Ռուսաստանի միջնորդությունից հետո, և կոչ արեցի դեէսկալացիայի։ Խորապես ցավում եմ մարդկային կորուստների համար», - Թվիթերում գրել է Լինդեն։


ԵԱՀԿ գործող նախագահը նաև վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների և իր անձնական ներկայացուցչի միջոցով շարունակական գործընթացին։