25.11.2024
Հայաստանը ՄԱԿ-ին կոչ է արել արձագանքել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին
prev Նախորդ նորություն

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը

Ազգային ժողովի պատգամավորները մինչ նոյեմբերի 17-ի նիստի մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգել են երեկվա ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը:


Նիստերի դահլիճում ներկա է միայն իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խմբակցությունը, ընդդիմությունը շարունակում է քաղաքական բոյկոտը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Երեւանը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել հանրապետության տարածքի վրա: Սպառնալիքի տակ է հայտնվել Պետական մայրուղին, որը մայրաքաղաքը կապում է երկրի հարավային շրջանների եւ Իրանի հետ:


ՀՀ զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին զգալի վնաս է հասցվել, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Հայկական կողմից կան նաև զոհեր։ Հաղորդվում է նաև 12 հայ զինծառայողների գերեվարման մասին։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի գործողություններն անվանել է ուղղակի ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ:


Նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ից, Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակը դադարեցվել է: