23.09.2023
Այժմ սահմանին հարաբերական հանգիստ է, բայց իրավիճակը մնում է ծայրահեղ լարված. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության պաշտոնական դիմում չի ստացել

Ադրբեջանի հետ սահմանին սրման իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության պաշտոնական դիմում չի ստացել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։


«ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը հայկական կողմից ոչ մի դիմում չի ստացել: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում ասել էր, որ Երևանը դիմում է Մոսկվային՝ կոչ անելով պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ համաձայն 1997 թվականի երկկողմ պայմանագրի:


«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին, ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով», - ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ սա բանավոր դիմում է, որն ունենալու է համապատասխան ընթացակարգային կիրառություն։


 

Սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next