20.04.2025
Կարճ մեր դիվանագիտության մասին. Սուրեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Սև լճի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորների միջև. իրավիճակը լարված է

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ մեր զինվորները ՀՀ տարածքում իրականացրել են ամրաշինական միջոցառումներ։


24News-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցին միջամտել են ռուս զինվորականները, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։


«Ադրբեջանցիները Հայաստանի տարածքում՝ Սև լճի ուղղությամբ՝ Գորիսի գլխավերևում հենակետ էին տեղադրել։ Մերոնք էլ ի պատասխան հենակետ են տեղադրել նրանց թիկունքում՝ կրկին ՀՀ տարածքում, ինչի հետևանքով ադրբեջանցիներն անցել են սադրանքների, որն էլ հանգեցրել է ծեծկռտուքի։ Հարցին միջամտել են ռուս զինվորականները, այս պահին որևիցե գործողություն չի ընթանում, սակայն իրավիճակը բավականին լարված է», - նշեց մեր զրուցակիցը։


 


 


 


 


 

Գևորգյանը և Կոնյուկը խոսել են ԵԱՏՄ շրջանակում հայ-բելառուսական համագործակցության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար