2.10.2023
Հակապատվաստումային քարոզ անող որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են. նախարար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Գառնի- Երևան» ջրատարի վրա աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի

«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանավորված աշխատանքները, որի պատճառով 24 ժամով դադարեցվել է Երևանի մի քանի վարչական շրջանների և Արարատի մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը, ընթանում են ըստ ժամանակացույցի:


«Վեոլիա ջուր»-ից հայտնում են, որ հիմնական խնդիրը Նուբարաշենից ոչ հեռու ջրատարի 60 մետրանոց վթարային վիճակում գտնվող հատվածի փոխարինումն է նոր խողովակաշարով: Իսկ վթարայնության պատճառը ըստ «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ Մխիթար Գալստյանի՝ տեղի աղակալած հողերն են, որոնք շատ արագ քայքայում են մետաղը:


Օգտվելով ջրատարի կանգառից, «Շենգավիթ» շահագործման տեղամասն իր հերթին ձեռնամուխ է եղել մեկ այլ շատ կարևոր ծրագրի իրականացման:


Արցախի 4-րդ նրբանցքի և Թեյշեբաինի փողոցների խաչմերուկի հանգույցում ապամոնտաժում է վթարված 400 միլիմետրանոց կարգավորիչը, փոխարեն տեղադրելով հետադարձ փական:


Ըստ տեղամասի պետ Արսեն Բուդաղյանի՝ դա հնարավորություն կտա Շենգավիթի և Էրեբունու սպառողներին հաղորդակից անոթների սկզբունքով ջուր մատակարարել «Մսի կոմբինատ» կամ «Խարբերդ» օրվա կարգավորիչ ջրամբարներից /ՕԿՋ/՝ ըստ անհրաժեշտության:


Միաժամանակ, շահագործումից հանվում է «Մսի կոմբինատ» - Երևանի ՋԷԿ» 1000 մետր երկարությամբ խոշոր ջրատարը, որի անհրաժեշտությունն այլևս չկա, իսկ դրանից օգտվող բաժանորդների անհատական ջրագծերը միացվում են զուգահեռ ձգվող 1200մմ տրամագծով խոշոր ջրատարին:


Ամեն ինչ արվում է աշխատանքները նշված ժամկետներում ավարտելու համար, որի արդյունադում Շենգավիթի և Էրեբունու ջրամատակարարումն էլ ավելի կբարելավվի:

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների նախագահների առանձնազրույցը
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի