23.11.2024
Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի 7 օրը մեկ. նախարար
prev Նախորդ նորություն

Հակապատվաստումային քարոզ անող որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են. նախարար

Փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ:


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային պատվաստանյութերին դեմ արտահայտվող և հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներին, հայտնում է "Արմենպրես"-ը:


Ավանեսյանի խոսքով՝ իրենք մոնիթորինգ են իրականացնում, փորձում առաջնային օղակի հետ աշխատանք տանել՝ հասկանալու, արդյոք բժիշկն իրավունք ունի՞ զբաղեցնելու մի պաշտոն, որին հակառակ է կառուցում հանրային խոսքը:


«Բժիշկների լիցենզավորման ինստիտուտը պետք է լիներ այն գործիքը, որ բժիշկը չի կարող հակագիտական, հակապատվաստումային գործողություններ իրականացնել։ Մենք լուրջ պլաններ ունենք՝ առաջիկայում պատրաստվում ենք լայնածավալ քննարկումներ անցկացնել, նախապատրաստական աշխատանքներ տանել, որ հետագայում ունենանք այդ ինստիտուտը։ Չի կարող բժիշկը իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում»,- ասաց Ավանեսյանը:


Նախարարը հայտնեց, որ կոնկրետ բժշկական կենտրոններ որոշ բժիշկների աշխատանքից ազատել են նման վարքագիծ դրսևորելու համար: