Կառավարությունը կրճատում է ԱԻՆ-ի ֆինանսավորման ծավալները
2022 թվականի պետական բյուջեի նախագծով արտակարգ իրավիճակների նախարարության ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 13.975 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 14.216 մլրդ դրամի դիմաց:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ոլորտի ֆինանսավորման որոշակի կրճատումը կապված է նորմատիվ համապատասխանության ներդրման քայլերի հետ։ Իրականում, կարելի է ասել, որ բյուջեն մնացել է անփոփոխ, վստահեցրել է նախարարը՝ նշելով ավելի քան 200 մլն դրամի տարբերությունը։
Ընդհանուր առմամբ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2022 թվականին իրականացնում է 6 ծրագիր եւ 9 միջոցառում:
«Նախկինում հայտարարված վեց ծրագրերի շրջանակներում իրականացվելիք ծախսերը հիմնականում կապված են տեխնիկական միջոցառումների կարգավորման, նախարարության արագ արձագանքման հնարավորությունների զարգացման, սեյսմիկ անվտանգության պատշաճ ապահովման, ռազմավարական պաշարների կառավարման եւ արտակարգ իրավիճակների ոլորտում պետական քաղաքականության մշակման հետ», - պարզաբանել Է նախարարը: