24.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 1071 նոր դեպք, 55 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել

Արմեն Չարչյանի գործով այսօր, ժամը՝ 15:30-ին հրատապ նիստ է հրավիրվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:


Նա տեղեկացնում է, որ բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է:


Հիշեցնենք, որ հունիսի18-ին հրապարակվել էր ձայնագրություն, որում «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ էր հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։


Չարչյանը նշել էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։


Ձայնագրության տարածումից հետո հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մասնակցելը հարկադրելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ):


Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին և ազատ արձակվել ընտրություննեի օրը՝ հունիսի 20-ին:


«Հայաստան» դաշինքն ու Արմեն Չարչյանի փաստաբանները չեն ընդունում նրան առաջադրված մեղադրանքը՝ գնահատելով այն, որպես քաղաքական հետապնդում: