25.11.2024
Նոյեմբերի 1-ից պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում դիմակների կրումը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը չի նահանջում. 2193 նոր դեպք և 55 մահ մեկ օրում

Հոկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306 739 դեպք, որոնցից 267 514-ն` առողջացած:


Փաստացի բուժում է ստանում 31 650 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2 080 843 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 14 574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 193 նոր դեպք:


Ունենք 1 578 առողջացած և 52 մահվան դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 291 է: