24.11.2024
Ադրբեջանը ետ է հանձնել Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները
prev Նախորդ նորություն

Մարզպետարանն է կանչում. Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հրաժարականի դիմումի մասին.


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Նազելի Բաղդասարյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ: