24.11.2024
Վարչապետն ու Հայ Կաթողիկե եկեղեցու նորընտիր առաջնորդը քննարկել են հայապահպանության հարցը
prev Նախորդ նորություն

«Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակում հետազոտվել է շուրջ 200 երեխա

ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով շարունակվում է «Բժիշկներ Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին:

ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-29-ը ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանը և մանկական նյարդաբան Արմենուհի Ասատրյանի կողմից իրականացվել է երեխաների ընդունելություն ու խորհրդատվություն:

Այս օրերի ընթացքում նյարդաբանները հետազոտել են շուրջ 200 երեխայի:

Մասնագետները արձանագրել են, որ ավելի շատ դիմելություն արձանագրվել է կրծքի հասակի, ինչպես նաև պատերազմի հետևանքով ծանր հոգեկան վիճակում հայտնված և վախեր ունեցող երեխաների մոտ: