25.11.2024
Դատավորը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
prev Նախորդ նորություն

Սահմանվել է դպրոցական արձակուրդի ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:


2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ տրվում են 2021 թ. հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:


«Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 18-31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թ. մարտի 21-27-ը ներառյալ»,- ասված է ԿԳՄՍ տարածած հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու մասին լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: