24.11.2024
Ղարաբաղում շարունակվում է COVID-19-ից ռուս խաղաղապահների պլանային ռեւակցինացիան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Հայաստանի պահանջով «ռազմավարի պարկից» հեռացրել է մանեկեններն ու սաղավարտները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հանվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները:


Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը հայտնել Է Հաագայի դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։


«Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մանեկեններն ու սաղավարտները հանվել են «ռազմավարի պուրակից»։ Նման արձանագրումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը սկսում է զիջել Հայաստանի և միջազգային հանրության պահանջներին։ Չնայած դրան՝ ի սկզբանե Հայաստանի պահանջն էր «ռազմավարի պուրակի» ամբողջական փակումը", - ասաց նա։




Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, հոկտեմբերի 14-15-ը Հաագայի Խաղաղության պալատում տեղի են ունենում Հայաստանի գործով հանրային լսումներ՝ Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու համար: Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին ռասայական խտրականության մեջ, որը շարունակվել է տասնամյակներ եւ սրվել է 2020թ.սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ժամանակ։


Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել, որը կքննարկվի հոկտեմբերի 18-19-ը։


Երկու կողմերն էլ պահանջել են փոխհատուցում եւ ժամանակավոր միջոցների կիրառում, որոնք նախատեսված են դատավարության ընթացքում իրավիճակի սրումը կանխելու համար: