25.11.2024
Դավիթ Տոնոյանը տիրապետում է «տեղեկատվության մեծ ծավալի» և պայքարելու է. փաստաբաններ
prev Նախորդ նորություն

Իսակովի պողոտայում 9-ամյա երեխան մնացել է փլատակների տակ ու մահացել. ԱԻՆ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում․ երեխան մնացել է փլատակների տակ։


Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 52/5 հասցեում՝ ավտոտնակների մոտակայքում, երկաթբետոնե կառուցատարրը շրջվել է քաղաքացի Է․ Ե․-ի (ծնված 2012 թ․) վրա, ով մահացել է։


Փրկարարներն Է․ Ե․-ի դին դուրս են բերել երկաթբետոնե կառուցատարրի տակից։