24.11.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ՝ պետության ղեկավարի բարձր պաշտոնում բոլոր ծրագրերի և նպատակների իրագործման համար:


Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը և բացառիկ դերակատարումը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում և երախտագիտություն հայտնել մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և ընդգծել, որ Ռուսաստանը մեծապես կարևորում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:


Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին: