24.11.2024
ԱԽ քարտուղարն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարը
prev Նախորդ նորություն

«Խնդիր եմ դրել, գնացեք լուծեք». Փաշինյանը «շատ վատ» որակեց պատվաստման թվերը

Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերից, որն առաջացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթը:


Նախարար Անահիտ ԱՎանեսյանի խոսքով, չնայած պատվաստման գործընթացի ակտիվության միտում կա, սակայն այն բավարար տեմպ չէ։ «Կան դեռ որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված և անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը քաղաքացիներին շփոթության մեջ է գցում», - ասաց նախարարը՝ հավելելով, որ նման գործունեությամբ զբաղվողները իսկապես պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ, երեկ գրանցված 26 մահերի համար։


«Եվրոպական երկրներ, Ասիայի շատ երկրներ արդեն պատվաստումները հասցրել են 90 տոկոսի։ Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւմ է խնդիրը, ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք և ի՞նչ շահեր ունեն, որպեսզի Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։


Նախարարի հայտարարությանը կտրուկ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի նախագահությամբ կառավարության նիստում մինչ այդ ընդունվեց որոշում՝ լրացուցիչ 2 մլրդ 365 մլն դրամ է հատկացնելու Առողջապահության նախարարությանը: Այդ միջոցները պետք է ուղղվեն հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար։


Վարչապետ Փաշինյանը նախ հորդորեց վարչական լծակներդ գործադրել ու արագացնել պատվաստման գործընթացը, այնուհետև խիստ տոնով նշեց.


«Ես Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Պետությունն ունի իր բոլոր լծակները, ընդունել է անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ ընդունել օրենքներ և գնալ իրականացնել պատվաստման գործընթացը։ Ես էսօր տեսնում եմ, որ շարժում է ձևավորվում Հայաստանում, հիմա մենք այսօր ևս 2,4 մլրդ դրամ ենք հատկացնում կորոնավիրուսի առողջապահական ծախսերի համար»։


Վարչապետը նշեց, որ մարդիկ կան, շարժում են սկսվել, ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը։ «Ինչո՞ւ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն։ Եվ ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնն ավելի ու ավելի բարձր է հնչելու։ Հիմա էլ ասում են՝ պետությունը լրացուցիչ ծախս է դնում քաղաքացու վրա՝ ՊՇՌ թեստ պահանջելով։ Բայց ծախս չենք դնում, մենք անվճար պատվաստում ենք իրականացնում։ Մենք ամեն անգամ կառավարության նիստում պիտի ասենք՝ 4 հոգի կամ 100 հոգի ինչ-որ բա՞ն ա ասում։ Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք՝ ով է խանգարում, ով չի խանգարում։ Գնացեք լուծեք, Առողջապահության նախարարությունը, պետական մյուս մարմինները։ Մենք հո էստեղ չենք հավաքվել ասելու, որ ինչ-որ մարդիկ խանգարում են գործել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Նա շատ վատ որակեց Հայաստանում «պատվաստման թվերը»: «Վատ է, շատ վատ է պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք։ Սա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց։ Որ գալիս եք, միջնորդում եք ասում եք՝ էս ինչ աշխատողը վախենում է պատվաստվել, պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն ենք կրում դրա համար։ Էլ այդպիսի բաներ չլսեմ հատկապես կառավարության նիստում։ Գնացեք և ձեր առաջ դրած խնդիրները լուծեք՝ Արդարադատության նախարարություն, Ոստիկանություն», - եզրափակեց նա։