23.11.2024
Հանդիպել են Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
prev Նախորդ նորություն

Մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում. ՏԿԵ նախարարության պարզաբանումը

Ռուսական կողմը Լարսի անցակետում սկսել է շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Շինարարական աշխատանքների պատճառով մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում։ Սակայն համաձայն ՌԴ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 18-ի 1576 որոշման հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի սահմանային հսկողություն իրականացնել նաև երկու այլ անցակետերում մինչև շինարարության ավարտը։


Առաջին անցակետը տեղակայված է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն- Ալանիա, Վերին Լարսի շրջանում,


Երկրորդ անցակետը՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊-Ալանիա, քաղաք Վլադիկավկազ, Լարսի շրջան հասցեում։


Նշենք, որ ռուսական կողմի նախաձեռնած շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է էապես բարելավել Լարսի անցակետի աշխատանքը և խուսափել բեռանատարների կուտակումներից։


Մասնավորապես նախատեսվում է այսօրվա օրական 300 մեքենա թողունակությունը դարձնել 3500 մեքենա։ Այսինքն մոտ 10 անգամ ավելացնել ճանապարհի թողունակությունը։