24.04.2024
Եթե 2020-ի պատերազմը լիներ Ադրբեջան-Հայաստան, արդյունքները կլինեին հօգուտ մեզ. ԱՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Հանդիպել են Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն երկկողմ հանդիպում է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ:


Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղում անելով 1tv.ge կայքը գրում է, որ Հուլուս Աքարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգության քաղաքականությունը և երկկողմ համագործակցության ուղղությունները: Խոսքը վերաբերել է նաև Թուրքիայում և Վրաստանում անցկացված բազմազգ զորավարժություններին մասնակցելու կարևորությանը:


Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է երկարամյա ռազմավարական համագործակցությունը, Թուրքիայից ստացված փորձագիտական և նյութատեխնիկական աջակցությունը, որը կարևոր դեր է խաղացել Զինված ուժերի զարգացման գործում:  


Ավելի վաղ Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ:

Մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում. ՏԿԵ նախարարության պարզաբանումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին