23.11.2024
ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները կառուցողական են. Իրանի ԱԳ նախարար
prev Նախորդ նորություն

Սանոսյանը և Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ տեղեկացնում են նախարարությունից:


Նախարարը, ողջունելով դեսպանին, ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նախարարության հետ առկա է լավ համագործակցություն՝ վստահեցնելով, որ այն առաջիկայում կշարունակվի և ավելի կզարգանա։


Դեսպան Կոպիրկինը նախ շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ ՏԿԵ նախարարության հետ լավ աշխատանքային հարաբերություններ կան, նախարարությունը կարևոր դեր է խաղում և վերջինիս տիրույթում գտնվող ոլորտները երկկողմ համագործակցության լայն շրջանակում են։


Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը, ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։


Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում հանքաարդյունաբերությամբ զբաղվող ռուսական ընկերությունների աշխատանքին։


Կողմերը կարևորել են նաև միջռեգիոնալ համագործակցությունը՝ այդ կոնտեքստում ընդգծելով հոկտեմբերի 18-19-ը Երևանում նախատեսված միջռեգիոնալ ֆորումի կարևորությունը։


Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող ամենատարբեր ծրագրերի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրում ռուսական կողմի մասնակցության համար։ Նախարարի խոսքով՝ այդ ծրագրերի իրականացումից հետո սահմանամերձ համայնքներում կյանքն էապես կարող է փոխվել։


Դեսպան Կոպիրկինն էլ իր հերթին ընդգծել է, որ երկրի զարգացմանն աջակցելու տեսանկյունից Հայաստանը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ուշադրության կենտրոնում, և այն ծրագրերը, որոնք իրականացվում են, միտված են հենց այդ նպատակին։