22.11.2024
Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններում սկսվել են «Հեյբարի նվաճողները» զորավարժությունները
prev Նախորդ նորություն

Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է, այլ վրա՝ իրեն են քննարկում. Ռոբերտ Քոչարյան

Անցյալ տարվա ղարաբաղյան երկրորդ պատերազմում ՌԴ դաշնակիցը պարտվել է, Թուրքիայի դաշակիցը հաղթել: Սա առաջին դեպքն, երբ հետխորհրդային տարածաշրջանում այլ պետություն ներգրավվել է պատերազմում, որը մինչ այդ չէին անում ՌԴ-ին չնյարդայնացնելու համար: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:


Նրա համար ակնհայտ է՝ Հայաստանը թուլացել է, գործոն չէ: «Ադրբեջանի դերն աճել է, աճել է Թուրքիայի դերը և սա ՌԴ-ն չի կարող հաշվի չառնել», - ասաց Քոչարյանն ու հավելեց՝ այս ամենի հետևանքը լինելու է այն, որ Ադրբեջանը էլ ավելի քիչ է փորձելու բալանսավորել իր հարաբերությունները Թուրքիայի ու ՌԴ-ի միջև՝ այդ ասիմետրիան թեքելով դեպի Թուրքիայի կողմը:


Նա անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանի մասին»՝ համարելով դա անլուրջ ներկա իրավիճակում: «Հարց է առաջանում՝ իսկ դո՞ւ ով ես հիմա նման բան խոսելու և նման նախաձեռնությամբ հադես գալու: Հայաստանը բանակցային սեղանի շուրջ չէ, այլ վրա է, և իրեն են քնարկում առանց իր ներկայության: Դադարել ես լինել բանակցային սեղանի սուբյետ, այլ օբյեկտ ես», - ասաց նա:


Երկրորդ նախագահը նաև անհնար է համարում խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, եթե «խաղաղություն չես կարող ապահովել քո երկրում, քո պետության սահմաններին»:


Ստեղծված փակուղուց ելքը, նրա խոսքով, իշխանափոխությունն է: «Ծնկների վրա բանակցելը հարմար չէ, լավ դիրք չէ: Չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ, դա չի ստացվի», - նկատեց Քոչարյանը:


Քոչարյանի խոսքով, այս իշխանությունները ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ժամանակ Արցախի կարգավիճակի մասին չեն խոսում, տեխնիկական հարցեր են քննարկում: «Կոմֆորտ տարածքում են իշխանությունները և չեն ուզում այլ խնդրի մասին խոսել: Այս ընթացքում ամեն օրը կորսված հնարավորություն է: Որոշ ժամանակ հետո մեր ժողովորդը սկսելու է մտածել, որ Արցախը ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև առկա խնդիր է, իսկ Հայաստանի կապը շատ միջնորդավորված է՝ հեռվից», - նկատեց նա:


Վերջում նա խոսեց նաև առաջիկայում սպսվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: «Հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է խոսի Ալիևի հետ, երբ այն իրեն անվանել է հարբեցող ծաղրածու», - հարցադրում կատարեց Ռոբերտ Քոչարյանը: