22.11.2024
ԼՂ-ն հայտարարել Է Ադրբեջանի հետ հավասար բանակցություններ վարելու պատրաստակամության մասին
prev Նախորդ նորություն

Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններում սկսվել են «Հեյբարի նվաճողները» զորավարժությունները

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում սկսվել են Իրանի բանակի ցամաքային զորքերի «Հեյբարի ֆաթեհան (նվաճողներ)» խորագրով զորավարժությունները։


Այս զորավարժություններն սկսվել են զրահատանկային ստորաբաժանումների, հրետանու, անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ՝ բանակային ռազմական օդուժի ուղղաթիռների աջակցությամբ:


«Վարժանքներն անցկացվում են մանրամասն պլանավորմանը համապատասխան եւ պլանավորված ծրագրի հիման վրա, որն ուղղված է երկրի սահմանամերձ շրջաններում զենքի, ռազմական տեխնիկայի փորձարկմանը եւ զինված ուժերի մարտական պատրաստության գնահատմանը», - հայտարարել է իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարին:


Նրա խոսքով՝ այդ զորավարժություններն անցկացվում են բանակի ցամաքային զորքերի ստորաբաժանումների որոշակի տեխնիկայի եւ մարտական հնարավորությունների օգտագործմամբ՝ այդ տարածաշրջանում մարտունակությունը բարձրացնելու նպատակով: