23.11.2024
Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական
prev Նախորդ նորություն

ԼՂ-ն հայտարարել Է Ադրբեջանի հետ հավասար բանակցություններ վարելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ Արցախի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի հայերը նախկինում ձգտում էին անկախության, բայց հիմա նրանք խոսում են Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին, ինչն իր համար անընդունելի է»:


Բացի այդ, ակտիվորեն փորձում են նաև շրջանառության մեջ դնել «համագործակցություն Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների միջև» և «կապեր հաստատել նրանց միջև» եզրույթները։


«Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար։ Սա Արցախի ողջ բնակչության հաստատուն կարծիքն է, որը եղել և մնում է անփոփոխ։ Այս համատեքստում հարկ է նշել, որ մենք չենք ճանաչում նաև, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», որը ոչ այլ ինչ է, քան արհեստական կառույց, որը ստեղծվել է պաշտոնական Բաքվի կողմից Արցախի պետականության կարգավիճակը խաթարելու համար։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հավասար բանակցություններ վարել, քննարկել բոլոր, նույնիսկ ամենաբարդ հարցերը եւ դրանց լուծման ուղիները», - ասել է Դավիթ Բաբայանը։